Եկամուտների ծառայության հաղորդմամբ՝ «Կազբեգի» մաքսային անցակետում մաքսային հսկողության ընթացակարգն ամբողջությամբ վերականգնվել է։
Ծառայության փոխանցմամբ՝ Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների ներմուծումն ու արտահանումը, նաև նշված մաքսային անցակետով պետական սահմանը հատող ֆիզիկական անձանց նկատմամբ մաքսային հսկողության ընթացակարգերն իրականացվում են անխափան՝ երկու ուղղություններով։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդմամբ՝ Դևդորակիի կիրճում վտանգի մակարդակը հանված է։
«Կազբեգի» մաքսային անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է