Գոմիսմթայում տեղի ունեցած վթարի գործով վարորդին կալանավորել են

Օզուրգեթիի շրջանային դատարանը որոշում է կայացրել նախնական կալանք սահմանել այն վարորդի նկատմամբ, որը միկրոավտոբուսի ղեկին է եղել Գոմիսմթայում տեղի ունեցած ողբերգական վթարի պահին։

Ի դեպ, վարորդը մինչ այժմ գտնվում էր կլինիկայում․ վթարի հետևանքով նա ստացել էր բազմաթիվ վնասվածքներ, և նրան դատարան են տեղափոխել հենց հիվանդանոցից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին Գոմիսմթայի ճանապարհին զբոսաշրջիկներ փոխադրող միկրոավտոբուսը գլորվել էր ձորը, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել էր, իսկ 20-ը՝ վիրավորվել։

Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով` երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում, որի հետևանքով մարդ է մահացել։