Հրապարակվել են ուսուցիչների քննության 2026 թվականի արդյունքները

Հրապարակվել են ուսուցիչների առարկայական, ավագ հատուկ ուսուցչի և բազային մասնագիտական հմտությունների քննությունների 2026 թվականի արդյունքները հետևյալ առարկաներից.

  • Անգլերեն,
  • Ռուսերեն,
  • Գերմաներեն,
  • Ֆրանսերեն,
  • Իտալերեն,
  • Վրացերեն (ոչ վրացալեզու դպրոցների համար),
  • Համակարգչային տեխնոլոգիաներ:

Իր քննության գնահատականն իմանալու համար դիմորդը պետք է մուտք գործի online.naec.ge վեբկայք և համապատասխան դաշտում լրացնի անձնական համարն ու ութանիշ գաղտնաբառը։

Անձնական էջում մասնակիցը հնարավորություն ունի տեսնելու իր աշխատանքի պատճենը և կոնկրետ առարկայից ստացած նախնական միավորը։