2026 թվականի II քառորդում Վրաստանում վարորդական իրավունք ստացած օտարերկրացիների գրեթե 57%-ը Ռուսաստանի քաղաքացի է։
Վրաստանի ներքին գործերի նախարարության վիճակագրության համաձայն՝ վերջին 3 ամսում (ապրիլ-հունիս) վարորդական վկայական է տրամադրվել օտարերկրյա 222 քաղաքացու, որոնցից 126-ը եղել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ (օտարերկրացիներին տրված փաստաթղթերի ընդհանուր թվի մոտ 56.8%-ը)։
Ընդհանուր առմամբ, II քառորդում տրամադրվել է 12 հազար 132 առաջնային վարորդական վկայական․
11 հազար 611՝ Վրաստանի քաղաքացիների,
222՝ օտարերկրացիների,
299 դեպքում քաղաքացիությունը նշված չէ։
Նշված ժամանակահատվածում ստացած վարորդական վկայականների քանակով երկրորդ տեղում Բելառուսի քաղաքացիներն են, իսկ երրորդում՝ Ուկրաինայի։
10 երկրներ, որոնց քաղաքացիները 2026 թ․ II քառորդում Վրաստանում վարորդական իրավունք են ստացել․
1. Ռուսաստան – 126
2. Բելառուս – 29
3. Ուկրաինա – 20
4. Հնդկաստան – 7
5. Ադրբեջան – 5
6. Գերմանիա – 5
7. Հայաստան – 3
8. Թուրքմենստան – 3
9. ԱՄՆ – 2
10. Ղազախստան – 2
Նշված ժամանակահատվածում վրացական վարորդական վկայականներ են ստացել նաև Սիրիայի, Հորդանանի և այլ երկրների քաղաքացիներ։
II քառորդում վարորդական իրավունք ստացած անձանցից ամենաերիտասարդը 16 տարեկան է, իսկ ամենատարեցը՝ 72։