Ներքին գործերի նախարարության Հանրային անվտանգության և ոստիկանության ակադեմիային շնորհվել է անվերապահ լիազորագիր 6 տարի ժամկետով, և տրվել է բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ։
ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ լիազորագրի շնորհիվ ակադեմիան իրավունք է ստացել դիմելու Կրթության որակի զարգացման ազգային կենտրոն՝ «Հանրային անվտանգություն և ոստիկանություն» բակալավրի ծրագրի հավատարմագրման համար։
«Ծրագիրը պատկանում է բարձրագույն կրթության առաջին մակարդակին՝ բակալավրի աստիճանին։ Դրա նպատակն է պատրաստել բարձր որակավորում ունեցող կադրեր հանրային անվտանգության և իրավակարգի պահպանման, հանցագործությունների և այլ խախտումների հայտնաբերման, ճնշման, հետաքննության, վերլուծության և կանխարգելման ոլորտում։
Ծրագիրն ավարտելուց հետո շրջանավարտներին կտրվի Հանրային անվտանգության և ոստիկանության բակալավրի որակավորում։ Ոստիկանության ակադեմիան, մասնագիտական կրթական ծրագրերից բացի, կիրականացնի բարձրագույն կրթական ծրագրեր», — նշված է հաղորդագրության մեջ։