Բժիշկ և ակտիվիստ Գիորգի Ախոբաձեն ազատ է արձակվել

25-օրյա կալանքից հետո Գիորգի Ախոբաձեն դուրս է եկել Մցխեթայի մեկուսարանից։

Տեսանյութը սոցիալական ցանցում տարածել է Նաթիա Գաբրավան։

Հիշեցնենք, որ քաղաքացիական ակտիվիստ, բժիշկ Գիորգի Ախոբաձեին Թբիլիսիի քաղաքային դատարանը՝ ՆԳՆ պահանջի հիման վրա, հուլիսի 24-ին դատապարտել էր 25-օրյա կալանքի դատավոր Մանուչար Ցացուայի որոշմամբ։

Դատական պրոցեսի ընթացքում նրա դեմ համատեղել էին Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի և Ատելության դեմ պայքարի վարչության արձանագրած իրավախախտումները, այդ թվում՝ Գրիգոլ Կաչկաչիշվիլիի, Իրակլի Կոբախիձեի և Լևան Մախաշվիլիի վերաբերյալ գրված հրապարակումները։