Պետական անվտանգության ծառայությունը չի վերադարձնում կալանավորված ընդդիմադիր քաղաքական գործիչ Լևան Խաբեիշվիլիին պատկանող հեռախոսը, հայտարարել է նրա փաստաբան Լաշա Տկղեշելաձեն։ Նրա խոսքով՝ քաղաքական գործչին ազատազրկման դատապարտող դատավճռում նշված է, որ հեռախոսը պետք է վերադարձվի։
«Մեկ տարի է անցել այն բանից հետո, երբ ՊԱԾ-ն, այսպես կոչված, քննչական գործողության շրջանակում վերցրել է Լևան Խաբեիշվիլիի հեռախոսը: Իմ ձեռքում դատավճիռ կա, որտեղ ուղղակիորեն ասված է, որ նշված հեռախոսը պետք է վերադարձվի Լևան Խաբեիշվիլիին», — ասել է Տկղեշելաձեն։