Մեղադրանք Վրաստանի քաղաքացուն` 1.3 միլիարդ դոլարի խարդախության և փողերի լվացման համար

ԱՄՆ Արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ Բոստոնի դաշնային մեծ ժյուրին փողերի լվացման մեղադրանք է առաջադրել Վրաստանի քաղաքացի 33-ամյա Էրեկլե Գուգավային։

Գործը վերաբերում է 1.3 միլիարդ դոլարի առողջապության ոլորտում խարդախության սխեմային, հայտնել է գերատեսչությունը։ Ենթադրյալ հանցագործությունների կատարման պահին Գուգավան անօրինական կերպով գտնվել է Միացյալ Նահանգներում։

Դատական ​​փաստաթղթերի համաձայն՝ Գուգավան փողերի լվացումով է զբաղվել արտասահմանում գտնվող կազմակերպության միջոցով։ Կազմակերպությունը գործել է Ռուսաստանում և այլ երկրներում։