Տուգանք՝ հողատարածքները հրդեհելու համար

Վրաստանի բնապահպանական վերահսկողության վարչությունն այսօր՝ հուլիսի 19-ին, զգուշացրել է քաղաքացիներին, որ գյուղատնտեսական նշանակության հողերում բանջարեղենային թափոններ այրելը կտուգանվի 500-1 300 լարիի չափով։

Ըստ զգուշացման՝ այդ գումարին հավելվում է շրջակա միջավայրին հասցված վնասի չափը։

Վարչությունը նշել է նաև, որ աշխատակիցները խստորեն վերահսկելու են այն տարածքները, որտեղ առկա է նմանատիպ գործողությունների վտանգ, իսկ օրենքի խախտում հայտնաբերելու դեպքում ձեռնարկվելու են օրինական միջոցներ։

Հուլիսի 18-ին Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման (ԱԻԿ) ծառայությունը քաղաքացիներին զգուշացրել էր, որ բարձր ջերմաստիճանի պատճառով մեծանում է անտառային և դաշտային հրդեհների վտանգը։ Գործակալությունը հորդորել էր քաղաքացիներին` կրակ չվառել անտառներում, ցանքատարածություններում կրակը չթողնել առանց հսկողության։

Ի դեպ, այս տարի ֆերմերների մի մասը հրաժարվել է հրդեհել հողատարածքները՝ հացահատիկի արտերն ավելորդ բուսականությունից «մաքրելու» համար։

Վրաստանում հրդեհավտանգ իրավիճակ է