Վրաստանում հրդեհավտանգ իրավիճակ է

Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման (ԱԻԿ) ծառայությունը քաղաքացիներին զգուշացնում է, որ բարձր ջերմաստիճանի պատճառով մեծանում է անտառային և դաշտային հրդեհների վտանգը։

Գործակալությունը հորդորում է քաղաքացիներին կրակ չվառել անտառներում, ցանքատարածությունների վրա, կրակը չթողնել առանց հսկողության։

ԱԻԿ ծառայությունը քաղաքացիներին հորդորում է նաև ծխի կամ հրդեհի մասին անհապաղ հայտնել Վրաստանի ներքին գործերի նախարարության «112» հանրային անվտանգության կառավարման կենտրոնին։

«Տեղեկացնում ենք, որ առաջիկա օրերին Արևելյան Վրաստանում կպահպանվի բարձր ջերմաստիճանը և առանց տեղումների եղանակը, ինչի պատճառով մեծանում է անտառային և դաշտային հրդեհների վտանգը։

Պետք է հաշվի առնել, որ կենցաղային աղբը կարող է ինքնաբուխ այրվել, հետևաբար՝ չաղտոտել շրջակա միջավայրը»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ: