Առաջին դասարանցիներին համակարգիչներ կհատկացվեն

Վրաստանի կրթության նախարարությունը «Կրթական ռեսուրսներ» պետական ընկերությանը պետք է փոխանցի 13 հազար 999 նոութբուք («բուքի»)՝ առաջին դասարանցիներին և նրանց դասղեկներին տրամադրելու նպատակով։ №2022 կարգադրությամբ կառավարությունը նախարարությանը հանձնարարել է շարժական գույքն անհատույց, առանց աճուրդի փոխանցել ընկերությանը։

Փաստաթղթի համաձայն՝ խոսքը ASUS ապրանքանիշի դյուրակիր համակարգիչների մասին է։ Մեկ միավորի արժեքը 738 լարի է, իսկ ընդհանուր առմամբ 13 հազար 999 նոութբուքի արժեքը կազմում է 10 մլն 331 հազար 262 լարի։

Նշենք, որ Կրթության նախարարության ենթակայության տակ գտնվող «Կրթական ռեսուրսներ» ընկերությունը նոութբուքերն առաջին դասարանցիներին և նրանց դասղեկներին պետք է փոխանցի կրթական ռեսուրսկենտրոնների և հանրային դպրոցների միջոցով։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեի տեղեկացմամբ, 2026-2027 ուսումնական տարում ուսումը սկսում է 45 հազար առաջին դասարանցի, որոնցից 38 հազարը հանրային դպրոցներում, իսկ 7 հազարը՝ մասնավոր դպրոցներում։