Կուտակային կենսաթոշակից օգտվել է ավելի քան 35 հազար քաղաքացի

2026 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ կուտակային կենսաթոշակից օգտվել է 35 հազար 793 մարդ, իսկ նրանց վճարված կենսաթոշակի ընդհանուր ծավալը կազմել է 185 մլն 189 հազար 254.01 լարի։

Այս տվյալների համաձայն՝ մեկ շահառուին միջինում բաժին է ընկնում 5174 լարի։

Կենսաթոշակային համակարգին միացած մասնակիցների թիվն օգոստոսի վերջին հասել է 1 միլիոն 769 հազար մարդու։

Օգոստոսի վերջին Վրաստանի կենսաթոշակային հիմնադրամի ընդհանուր ակտիվները մոտեցել են 10 միլիարդ լարիին, իսկ հիմնադրամի գործունեության ընթացքում գոյացած ընդհանուր եկամուտը (շահույթը) գերազանցել է 2.9 միլիարդ լարին։