Հունվար-օգոստոսին Աջարիայից «Վրացական երազանք»-ին նվիրաբերվել է 2.4 մլն լարի. TI

«Transparency International-Վրաստան» հասարակական կազմակերպության տվյալներով՝ 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Աջարիայից «Վրացական երազանք»-ին նվիրաբերվել է 2.4 միլիոն լարի, որը կազմում է այդ ժամանակահատվածում կուսակցության ստացած նվիրատվությունների 41%-ը։

Ըստ հասարակական կազմակերպության` «Վրացական երազանք»-ը ներգրավված է խոշոր գործարարների հետ պետության զավթման մոդելում, որտեղ գործում է «Quid pro Quo» («Տվեք ինձ, ես էլ կտամ ձեզ») սկզբունքը։

«2026 թվականի հունվար-օգոստոս ամիսներին «Վրացական երազանք» կուսակցության գանձարան փոխանցված 5 միլիոն 812 հազար լարիից 2 միլիոն 403 հազար լարին (41 տոկոս) կազմում է Աջարիայի բաժինը։ Սա ոչ ընտրական վերջին տարիների ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածում ընդհանուր նվիրատվությունները կազմել են մինչև 2 միլիոն լարի, 2024 թվականին՝ 2.1 միլիոն, իսկ 2025 թվականին՝ մինչև 4 միլիոն լարի։ 2025 թվականին «Վրացական երազանք»-ն անցկացրել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ», — նշված է տեղեկության մեջ։