Դիդուբեում գնացքը վրաերթի է ենթարկել հետիոտնի, որը տեղում մահացել է։
Ըստ տեղեկությունների՝ գնացքն ընթանում էր Բաթումի-Թբիլիսի երթուղով։
Ներքին գործերի նախարարությունից Netgazeti-ին հայտնել են, որ դժբախտ պատահարի վերաբերյալ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն` երկաթուղային տրանսպորտի անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։