Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, կայցելի Արաբական Միացյալ Էմիրություններ։
Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Արաբական Միացյալ Էմիրություններում նախարարը կմասնակցի Euronews ֆորումին, որը կկայանա Արաբական լրատվամիջոցների գագաթնաժողովի շրջանակներում։
Այցի շրջանակներում նախատեսված են նաև արտաքին գործերի նախարարի երկկողմ հանդիպումներ։