Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Գիորգի Զաքարաշվիլին։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը գրում է, որ Գիորգի Զաքարաշվիլին ԱԳն կենտրոնական ապարատում և դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատանքի բազմամյա փորձ ունի։
2021 թվականից մինչ օրս նա Ուկրաինայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանն էր և ՎՈՒԱՄ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչը։ 2016-2019 թվականներին աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատան Վրաստանի շահերի բաժնի արտակարգ և լիազոր դեսպանորդի պաշտոնում, իսկ 2012-2016 թվականներին եղել է Ուկրաինայում Վրաստանի դեսպանության և ՎՈՒԱՄ-ում Վրաստանի մշտական ներկայացուցչության արտակարգ և լիազոր դեսպանորդը։
Տարբեր ժամանակներում նա զբաղեցրել է նաև Արտաքին գործերի նախարարության քաղաքական դեպարտամենտի տնօրենի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունների վարչության պետի պաշտոնները։
Գիորգի Զաքարաշվիլիին շնորհված է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։
Մինչև 2024 թվականը այս պաշտոնը զբաղեցնում էր Աջարիայի ինքնավար կառավարության գործող նախագահ Զուրաբ Պատարաձեն։