2025 թվականի ապրիլին երկու մասի բաժանված նախարարությունը կրկին վերամիավորվեց նույն թվականի սեպտեմբերին։ Ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարությունների վերամիավորումը քվեարկության դրվեց խորհրդարանում սեպտեմբերի 16-ին և հաստատվեց 83 ձայնով։
Խորհրդարանի հաստատած նոր օրենսդրական փաթեթի համաձայն՝ վերացվել է նաև իրավապահ մարմինների համակարգման պետական նախարարի պաշտոնը, որը ստեղծվել էր հատուկ ՊԱԾ նախկին ղեկավար Մամուկա Մդինարաձեի համար։
Սա կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ կառավարությունից խորհրդարան ներկայացված երկրորդ օրենքի նախագիծն է։ Կառավարությունը ստիպված էր հետ կանչել առաջինն այն բանից հետո, երբ տարածաշրջանային զարգացման նախարարության ժամանակավոր ղեկավար Մամուկա Մդինարաձեն լքեց իր պաշտոնը և վերջնականապես հեռացավ քաղաքականությունից։