Սեպտեմբերի 16-ին Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեն հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանին, հայտնել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանությունը:
Հաղորդագրության համաձայն` Վրաստանի դեսպանը շնորհավորել ու հաջողություններ է մաղթել Ռուբեն Ռուբինյանին իր կարևոր պարտականությունների կատարման գործում:
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Վրաստանի և Հայաստանի Հանրապետության խորհրդարանների միջև առկա սերտ ու բարեկամական կապերը և պատրաստակամություն հայտնել խորհրդարանական երկկողմ համագործակցության հետագա խորացման: