Կլուծարվի Դրամաշնորհների կառավարման գործակալությունը

Վրաստանի կառավարությունը փակում է Դրամաշնորհների կառավարման գործակալությունը։

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պնդմամբ՝ «գործակալությունը մարման ռեժիմում է և կփակվի մինչև տարեվերջ»։

««ՀԿ»-ն (հասարակական կազմակերպությունը) կեղծ ֆենոմեն է, որը հորինվել է արհեստականորեն՝ արտաքին քաղաքական միջամտության համար։ Երբ մենք ստեղծեցինք համապատասխան գործակալությունը, պարզ դարձավ, որ այդպես է։ «ՀԿ»-ի միակ նպատակը կարող է լինել մի պետության միջամտությունը մեկ այլ պետության գործերին։ Դրա համար են ժամանակին հորինել «ՀԿ»-ները։ Մեկ դար առաջ «ՀԿ»-ներ գոյություն չունեին։ Հետո հորինեցին և «ՀԿ»-ներն օգտագործում էին որպես արտաքին միջամտության հիմնական գործիք։ Սրա բազմաթիվ օրինակներ ենք տեսել Վրաստանում։ Ըստ այդմ՝ որ մենք «ՀԿ»-ներ հորինենք և նման բան ֆինանսավորենք` սխալ է, և դրա պատճառով ենք կայացրել նման որոշում»,- հայտարարել է Կոբախիձեն։