Փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է պաշտոնական այցով առաջին անգամ Վրաստան ժամանած ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շայխա Նասեր Ալ Նուվայսին։
Նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են Վրաստանի և ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջև համագործակցության ընթացիկ հարցերն ու ապագա հեռանկարները։ Ընդգծվել է Վրաստանի զբոսաշրջային առանձնահատուկ ներուժը։
Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում ուշադրություն է հրավիրվել Վրաստանում կազմակերպության իրականացրած ծրագրերի և նախաձեռնությունների կարևորության վրա։