2026 թվականի փետրվարին կառավարությունը սկսեց խոսել կրթական բարեփոխումների մասին, կրթության և գիտության նախարար Գիվի Միքանաձեն հայտարարեց, որ ներդրվել է նոր պաշտոն՝ «առաջատար պրոֆեսոր», ամսական 10 հազար լարի աշխատավարձով։
Այս պաշտոնը նախատեսվում էր ներդնել պետական համալսարաններում։ «Մեկ քաղաք, մեկ ֆակուլտետ» ծրագրի շրջանակներում համալսարանները պետք է ունենային մեկ առաջատար պրոֆեսոր յուրաքանչյուր ֆակուլտետում, իսկ մնացած դասախոսները պետք է բավարարվեին համեմատաբար ցածր կոչումներով։
Batumelebi.ge-ի փոխանցմամբ, իրենք կապ են հաստատել Բաթումիի Ռուսթավելիի պետական համալսարանի, Վրաստանի տեխնիկական համալսարանի և Թբիլիսիի պետական համալսարանի հետ և հարցրել` արդեն ունե՞ն առաջատար պրոֆեսորներ, որոնք ստանում են խոստացված 10 հազար լարի աշխատավարձը, քանի՞ նման պրոֆեսոր կա և որ ոլորտներում։
Տեխնիկական համալսարանից փոխանցել են, որ դեռևս տեղյակ չեն ոչ մի բանից, քանի որ սկզբնական շրջանում «առաջատարներ» կլինեն միայն ԹՊՀ-ի 3 ֆակուլտետում: