Թբիլիսիի քաղաքապետարանը հայտնել է, որ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026-2027 թվականների որակավորման խաղերի ընթացքում տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավոր կսահմանափակվի Դինամո Արենայի շրջակա փողոցներում։
Սեպտեմբերի 25-ի ժամը 09:00-ից երթևեկությունը լիովին կսահմանափակվի Սլավա Մետրևելիի փողոցում, իսկ ժամը 15:00-ից՝ մարզադաշտի մոտ գտնվող Դավիթ Կղիպիանիի և Վլադիմիր Մայակովսկի փողոցներում։
Սահմանափակման ժամանակահատվածում տեղաշարժը հնարավոր կլինի Թևդորե Մղվդելիի, Աբասթումանիի, Միխայիլ Ծինամձղվրիշվիլիի, Արչիլ Կուրդիանիի, Շոթա Իամանիձեի և Մուրման Լեբանիձեի փողոցներով և Թամար թագուհու պողոտայով։