Թամար Տալիաշվիլին և Լաշա Դարսալիան հանդիպել են Սթիվ Ուիթքոֆին և Սթիվ Դեյնսին

ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թամար Տալիաշվիլին և արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան հանդիպել են Սթիվ Ուիթքոֆին և Սթիվ Դեյնսին։

Այս հանդիպման մասին դեսպան Թամար Տալիաշվիլին սոցիալական ցանցում գրել է․

«ՄԱԿ-ի 81-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակում ԱՄՆ պետդեպարտամենտի  կազմակերպած «Խաղաղությամբ ձեռք բերված բարօրություն» ֆորումում հանդիպել եմ սենատոր Սթիվ Դեյնսին և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին։

Վրաստանի մասնակցությունը նշված ֆորումին ընդգծում է մեր երկրի առանձնահատուկ դերը գլոբալ համատեքստում խաղաղության և բարօրության զարգացման գործում»։