Ռուսաստանի գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ Վրաստանը Ռուսաստանին է արտահանձնել Դմիտրի Պուշկարևին և Կորնի Ֆեդունովին, որոնք մեղադրվում են Ռուսաստանում հանցավոր խմբավորում ստեղծելու և թմրանյութերի ապօրինի շրջանառության համար։
Ըստ դատախազության՝ երկուսն էլ ձերբակալվել են Վրաստանում, որից հետո Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դիմել է նրանց արտահանձնման համար։
Ռուսական կողմը հայտնել է, որ Վրաստանի համապատասխան մարմինները բավարարել են դիմումը։ Սեպտեմբերի 24-ին ՌԴ դատախազությունը հրապարակել է Լարսի անցակետի մերձակայքում բանտարկյալների տեղափոխման կադրերը։