Զուգդիդիում տեղադրվել է Վրաստանի ազգային հերոս Գիորգի Անծուխելիձեի կիսանդրին

Զուգդիդիի Ազգային հերոսների զբոսայգում տեղադրվել է Վրաստանի ազգային հերոս Գիորգի Անծուխելիձեի կիսանդրին։ Նրա հիշատակին հարգանքի տուրք են մատուցել զինվորականները, Անծուխելիձեի ընտանիքի անդամներն ու տեղացիները։

Միջոցառումն անցկացվել է Աբխազիայի պատերազմի վետերանների միության նախաձեռնությամբ։ Ներկաները նաև դիտել են «Գիորգի Անծուխելիձե․ հերոսի ուղին» փաստագրական ֆիլմը։

«Շատ հպարտ եմ, որ այստեղ եմ և ներկա եմ այս միջոցառմանը։ Շնորհակալություն եմ հայտնում Աբխազիայի պատերազմի վետերանների միությանը և բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցեցին այս միջոցառմանը»,- ասել է Անծուխելիձեի կինը՝ Մակա Չիկվիլաձեն։