«Վրաստանն ընդդեմ Իվանիշվիլիի»․ բողոքի երթ Թբիլիսիում

Շաբաթ օրը` սեպտեմբերի 26-ին դեպի խորհրդարան «Վրաստանն ընդդեմ Իվանիշվիլիի» բողոքի երթ է ընթացել։

Շաբաթօրյա ավանդական բողոքի երթը մեկնարկել է մետրոյի «Ավլաբարի» կայարանից։

Ակցիայի մասնակիցները խոսել են Սուխումիի անկման օրվա մասին և պնդել, որ «վրաց հասարակությունը» չի պատրաստվում զիջել Աբխազիան և Սամաչաբլոն։

«Մենք պետք է ցույց տանք քոցերին («Վրացական երազանք»-ին) և առաջին հերթին Ռուսաստանին, որ վրաց հասարակությունը, վրաց ազգը երբեք չի հաշտվի Աբխազիայի և Սամաչաբլոյի կորստի հետ։ Մենք համոզված ենք, որ ի վերջո հաղթելու ենք և վերականգնելու ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Մենք չենք հաշտվի ռուսի ռեժիմի հետ։ Պայքարելու ենք մինչև վերջ»,- հայտարարել են մասնակիցները։