Աղքյորփի, Ծոփ և Օփրեթ գյուղերում ընթացքի մեջ են ենթակառուցվածքային նախագծերը

Մառնեուլիի մունիցիպալիտետի բարձրլեռնային Աղքյորփի, Ծոփ և Օփրեթ գյուղերում ակտիվ ընթանում են ենթակառուցվածքային նախագծերը:

Ընթացքի մեջ են Ծոփ գյուղի մուտքի ճանապարհի վերականգնման աշխատանքները. ծրագրի արժեքը 264 հազար 352 լարի է։ Ճանապարհաշինական աշխատանքները կավարտվեն այս տարվա օգոստոսին։

Օփրեթ գյուղում կառուցվում է բազմաֆունկցիոնալ շենք, որը գյուղացիները կօգտագործեն մի շարք կարիքների համար։

Աղքյորփի գյուղում ակտիվ ընթանում են ներքին ճանապարհների շինարարական աշխատանքները:

Երեք գյուղերի ընդհանուր աշխատանքների համար հատկացվել է 950 հազար լարի. ծրագրերը ֆինանսավորվում են տեղական բյուջեից:

Մառնեուլիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Ամիրան Գիորգաձեն Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետ Քենան Օմարովի հետ այցելել և տեղում ծանոթացել է ենթակառուցվածքային աշխատանքներին։

Ընթացիկ աշխատանքներին սակրեբուլոյի նախագահի և քաղաքապետի հետ այցելել են տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներ, Սակրեբուլոյի փոխնախագահ Ռիչարդ Գիգանը, փոխքաղաքապետ Ռոյն Դեկանոիձեն և ինքնակառավարման այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ։