«Թբիլիսոբա 2026»-ի համար կհատկացվի առնվազն 3,1 միլիոն լարի

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ Թբիլիսիի քաղաքապետարանին թույլատրվել է «Թբիլիսոբա» տոնակատարության համար նախատեսված միջոցառումների շրջանակում 3 մլն 114 հազար 727.28 լարիի սահմաններում իրականացնել պարզեցված գնումներ։

««Պետական գնումների մասին» Վրաստանի օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» ենթակետի համաձայն՝ պետական և հասարակական նշանակության միջոցառումը սահմանափակ ժամկետներում անխափան անցկացնելու նպատակով, Թբիլիսիի քաղաքապետարանին թույլատրել 2026 թվականի «Թբիլիսոբա» տոնակատարության միջոցառումների համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների պետական գնումն իրականացնել պարզեցված ընթացակարգով՝ 3 մլն 114 հազար 727.28 լարիի սահմաններում՝ Թբիլիսիի 2026 թվականի բյուջեով նախատեսված հատկացումներից», — նշված է կառավարության տարածած փաստաթղթում։

«Թբիլիսոբան» նշվելու է հոկտեմբերի 3-ին և 4-ին մայրաքաղաքի հինգ վայրերում։ Ռիկղեի պարկից և Օրբելիանիի հրապարակից բացի, այցելուները կարող են այցելել Գուդիաշվիլիի հրապարակ, Լեղվթախևի, Եվրոպայի հրապարակ և Մետեխիի կամուրջ։