Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։
Թբիլիսիի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակում Կախա Կալաձեն կհանդիպի Նանկին քաղաքի քաղաքապետ Լի Ճոնգ Ձյունին։
«Թբիլիսիի քաղաքապետը, պատվիրակության անդամների հետ միասին, կայցելի մետրոյի վագոններ արտադրող աշխարհի խոշորագույն CRRC ընկերություն, որտեղ կհանդիպի ընկերության տնօրեն Սուն Յոնգցային և կզննի Թբիլիսիի մետրոյի համար նախատեսված վագոնները։
Թբիլիսիի քաղաքապետի հետ պատվիրակության կազմում է Թբիլիսիի տրանսպորտային ընկերության տնօրեն Գիորգի Շարկովը», — ասված է հաղորդագրության մեջ։