Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին խորհրդարանական պատվիրակության հետ միասին մեկնել է մասնակցելու Միջխորհրդարանական միության (IPU) 153-րդ վեհաժողովին, որը տեղի կունենա Տանզանիայի Արուշա քաղաքում։ Տեղեկությունը տարածում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
«Խորհրդարանի նախագահը հանդես կգա ելույթով ընդհանուր քննարկումների ժամանակ և մասնակցություն կունենա Միջխորհրդարանական միության նախագահի ընտրություններին։ Այցի շրջանակներում խորհրդարանի նախագահը կանցկացնի նաև երկկողմ հանդիպումներ։
Վրաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում, որը գլխավորում է Շալվա Պապուաշվիլին, ընդգրկված են խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն և կրթության, գիտության ու երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարիամ Լաշխին»,- նշված է հաղորդագրության մեջ։