Թուշեթիի ճանապարհին սահմանափակումներ են մտցվել

Առատ տեղումների և սպասվող մերկասառույցի պատճառով Թուշեթիի ուղղությամբ՝ ներպետական նշանակության Փշավելի–Աբանո–Օմալո ավտոճանապարհին, ավտոտրանսպորտի երթևեկության հատուկ ռեժիմ է սահմանվել։

Ճանապարհների դեպարտամենտի տեղեկացմամբ՝ Թուշեթիի ճանապարհի առանձին հատվածներում երթևեկության պայմանները սահմանափակվել են հետևյալ կերպ․

 39-րդ կմ – 45-րդ կմ հատվածում (Աբանոյի լեռնանցքի գոտի)․ թույլատրվում է միայն բարձր անցանելիության (երկու և ավելի տանող կամրջակներ ունեցող) ավտոտրանսպորտի երթևեկությունը՝ միայն հակասահքի շղթաների կիրառմամբ։

 12-րդ կմ – 38-րդ կմ և 46-րդ կմ – 72-րդ կմ հատվածներում․ թույլատրվում է միայն բարձր անցանելիության ավտոտրանսպորտի երթևեկությունը։

 1-ին կմ – 12-րդ կմ հատվածում․ ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է։

Ճանապարհների դեպարտամենտը վարորդներին հորդորում է Թուշեթիի ուղղությամբ տեղաշարժվելիս ցուցաբերել առավելագույն զգուշություն, երթևեկել համապատասխանաբար կահավորված տրանսպորտով և պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։