«Կեղծ դիլեմա է, թե իբր Վրաստանը ստիպված է ընտրություն կատարել սեփական ինքնության պահպանման և եվրաինտեգրման միջև»,-այս մասին ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է Ուսուցչի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը՝ Սուրբ Անդրեասի վրացական համալսարան (SANGU) այցելության ընթացքում ունեցած ելույթում։
Նրա խոսքով՝ ուսուցչի մասնագիտությունը չափազանց կարևոր է։
Դեսպանը նաև նշել է, որ ուսուցիչների նկատմամբ հատուկ անձնական վերաբերմունք ունի, քանի որ իր ծնողները ուսուցիչներ են եղել։
«SANGU-ն ցույց է տալիս, որ հնարավոր է լինել շատ ավանդական, բայց միևնույն ժամանակ լինել բաց, ժամանակակից և ունենալ միջազգային կապեր։
Կարծում եմ՝ սա կարևոր ուղերձ է նաև բուն SANGU-ից դուրս։ Մենք հաճախ ենք լսում, թե իբր Վրաստանը ստիպված է ընտրություն կատարել սեփական ինքնության պահպանման և եվրաինտեգրման միջև։ Դուք ստիպված չեք նման ընտրություն կատարել։ Սա կեղծ դիլեմա է։ Ինչպես SANGU-ի, այնպես էլ ամբողջ Վրաստանի համար հնարավոր է լինել ավանդական և խորապես քրիստոնյա, միևնույն ժամանակ՝ բաց արտաքին աշխարհի համար և օգուտներ քաղել եվրոինտեգրումից», — հայտարարել է դեսպանը։