45-ամյա ամերիկացի Ռայան Բորգվարդտը կեղծել է իր մահը Միացյալ Նահանգներում և փախել Վրաստան: Մինչ ամերիկացի փրկարարները գրեթե երկու ամիս փնտրում էին նրա մարմինը լճում, նա նոր կյանք էր սկսել մի կնոջ հետ, ում հետ ծանոթացել էր առցանց: Վերջիվերջո նա ստիպված եղավ վերադառնալ հայրենիք, որտեղ դատարանը նրան դատապարտեց 89 օրվա ազատազրկման և պարտավորեցրեց վճարել 30 հազար դոլար որոնողական գործողության համար։ Նրա պատմությունը հրապարկել է holod.media ինստագրամյան էջը:
2024 թվականի օգոստոսի 11-ի երեկոյան Բորգվարդտը ձկնորսության էր գնացել Վիսկոնսին նահանգի Գրին լճում: Նա հաղորդագրություն էր ուղարկել իր 22 տարվա կնոջը, որ շուտով կվերադառնա, բայց նա այդպես էլ չի ժամանել: Նրա երեք երեխաները՝ երկու դեռահաս որդիները և դպրոցական դուստրը, սպասում էին նրան։
Ոստիկանությունը ափին գտել է տղամարդու մեքենան և կցասայլակը, իսկ ջրում՝ շրջված կայակ և փրկարար բաճկոն: Ձկնորսը հետագայում գտել է ձկնորսական կարթ և պարագաների տուփ, որի մեջ կային դրամապանակ, մեքենայի բանալիներ և վարորդական իրավունք: Բոլոր նշանները ցույց էին տալիս, որ Բորգվարդտը խեղդվել էր։
58 օր նրան փնտրելուց հետո պարզվեց, որ Բորգվարդտը անհետանալուց մեկ օր անց հատել է Կանադայի սահմանը:
2024 թվականի դեկտեմբերին տղամարդը կամավոր վերադարձավ Միացյալ Նահանգներ և հանձնվեց իշխանություններին։ Նրա վերադարձից չորս ամիս անց նրա կինը ամուսնալուծության հայց ներկայացրեց։