Վրաստանի Սննդի ազգային գործակալությունը կասեցրել է «Կնատունա» ընկերության գործունեությունը։ Որոշումը կայացվել է անցկացված չպլանավորված ստուգումից հետո։
Տեսուչները հաստատությունում գրանցել են բազմիցս կատարված լուրջ խախտումներ՝ խոհանոցային սարքավորումների և աշխատանքային մակերեսների ոչ պատշաճ մաքրում և ախտահանում, ինչպես նաև մսի պահպանման և օգտագործման խախտման դեպքեր։
Սննդի կետը տուգանվել է 5000 լարիով, իսկ արտադրությունը դադարեցվել է մինչև բոլոր խնդիրների լուծումը։