Կենդանիների թաղման վայրերը (գերեզմանոցները) պատկերող կադրերի տարածումից հետո Ներքին գործերի նախարարությունը քննություն է սկսել։ Գերատեսչության տեղեկատվությամբ՝ գործը ընթանում է Քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով, որը նախատեսում է կենդանու տանջանք, նրա նկատմամբ դաժան վերաբերմունք կամ այլ տեսակի բռնություն։
Բացի այդ՝ նոյեմբերի 1-ին, Կառավարության աշխատակազմի շենքի մոտ նախատեսված էր բողոքի ակցիա։ Ակցիայի մասնակիցները պահանջում են անհապաղ դադարեցնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, պատժել պատասխանատու անձանց և սկսել կատաղության դեմ համընդհանուր պատվաստում։
Նշենք․ «Շաբաթվա եթերը» ձեռք է բերել կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են գիշերը փողոցներից տանում անօթևան շներին և լցնում հատուկ փոսերի մեջ։ Կադրերի համաձայն՝ Թվալճրելիձե փողոցում գտնվող կենդանիների մունիցիպալ ապաստարանից միկրոավտոբուսը դուրս է գալիս գիշերվա 00:00-ից հետո և ուղղվում դեպի Վելիի գերեզմանատուն։ Վիդեոյի հեղինակների խոսքով՝ տրանսպորտը լիքն է եղել սատկած (սպանված) շներով։
Մի քանի շաբաթվա դիտարկումը ցույց է տվել, որ գիշերային գերեզմանափորները աշխատանքային օրերին, սակայն ոչ աշխատանքային ժամերին՝ կեսգիշերին, սկսում են շների թաղումը։ Սպիտակ միկրոավտոբուսը, որից հեռացված է ապաստարանի խորհրդանիշը (լոգոն), գիշերվա ընթացքում երբեմն 2 երթ է կատարում։