Վրաստանում գրանցված է 2 միլիոնից ավել տրանսպորտային միջոց

2026 թվականի երրորդ եռամսյակի վերջին Վրաստանում պաշտոնապես գրանցված է 2 միլիոն 10 հազար 195 տրանսպորտային միջոց, ինչը 4.5%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Տեղեկացնում է Ազգային վիճակագրության ծառայությունը (Geostat): Վերջին 12 ամիսների ընթացքում երկրում գրանցվել է 95 հազար 287 տրանսպորտային միջոց:

Toyota-ն շարունակում է մնալ անվիճելի առաջատարը ապրանքանիշերի շարքում՝ գրանցված 234 հազար 199 մեքենայով:

Վրաստանում ամենատարածված հինգ մոդելներն են՝

  • Ford Transit
  • Toyota Prius
  • Opel Astra
  • Honda Fit
  • Toyota Camry

Ազգային վիճակագրության ծառայության տվյալներով, երկրի ճանապարհներին շարունակում են գերակշռել ավելի հին տրանսպորտային միջոցները: Մեծամասնությունը 10 տարեկանից բարձր է:

  • 10 տարեկանից բարձր՝ 84.7%,
  • 5-ից 10 տարեկան՝ 13.7%;
  • 2-ից 5 տարեկան՝ 4.1%;
  • 2 տարեկանից փոքր՝ 2.1%: