«TBC Capital»-ի Թբիլիսիի բնակելի անշարժ գույքի շուկայի ակնարկի համաձայն՝ 2026 թվականի սեպտեմբերին մայրաքաղաքում վաճառվել է 4254 բնակարան։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10%-ով, իսկ շուկայի ընդհանուր ծավալը հասել է 387 միլիոն դոլարի, որտեղ տարեկան աճը կազմում է 17%:
Սեպտեմբերին բնակարանների միջին վաճառքի գինը մեկ քառակուսի մետրի համար տարեկան կտրվածքով աճել է 3%-ով և կազմել 1373 դոլար։ Իսկ միջին վարձակալության գինն աճել է 1%-ով՝ հասնելով 10.3 դոլարի՝ քմ-ի համար։ Անշարժ գույքի միջին եկամտաբերությունը կազմել է 8%:
Վաճառքների աճը հիմնականում պայմանավորված է եղել հին բնակարանների սեգմենտով, որտեղ գործարքներն աճել են 13%-ով (3 496 բնակարան)։ Նոր բնակարանների վաճառքը նվազել է 3%-ով (758 բնակարան) և ընդհանուր վաճառքներում զբաղեցրել է 18% մասնաբաժին։ Նվազումը հիմնականում արձանագրվել է 1500 դոլարից ցածր արժողությամբ նոր բնակարանների հատվածում։
Ինչ վերաբերում է 9 ամիսների տվյալներին, «TBC Capital»-ի փոխանցմամբ՝ հունվար-սեպտեմբերին Թբիլիսիում ընդհանուր առմամբ վաճառվել է 34 հազար 434 բնակարան (+18% տարեկան), իսկ շուկայի ծավալը հասել է 3061 միլիոն դոլարի (+23%):
Վաճառքների քանակով սեպտեմբերին առաջատարներն էին Դիդի Դիղոմին (988 բնակարան) և Սաբուրթալոն (705 բնակարան), իսկ վաճառքի ամենաբարձր միջին գինը դարձյալ արձանագրվել է Մթածմինդայում (2336 դոլար/քմ) և Վակեում (2143 դոլար/քմ)։