«Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» խորագրով դասախոսություն Թբիլիսիում

Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում Թբիլիսիի Կովկասյան համալսարանում տեղի կունենա դասախոսություն:  Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

Տեղեկության համաձայն` «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» խորագրով դասախոսությունը կկայանա նոյեմբերի 5-ին, ժամը 16:00-ին:

Դասախոսությունը կվարեն Երևանի Երվանդ Քոչարի թանգարանի ղեկավար Կարինե Քոչարը և Երվանդ Քոչարի թանգարանի ցուցադրությունների մշակման և դիզայնի բաժինը Աշոտ Մարաբյանը: