Վրաստանն իրավական քայլեր կձեռնարկի Սահակաշվիլիի արտահանձնման հարցով՝ անկախ նրանից, թե վերջինս որ երկրում մշտական բնակություն կհաստատի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:
Նախարարի խոսքով, Վրաստանը նույն իրավական մեխանիզմները կօգտագործի նաև, եթե Սահակաշվիլին Ուկրաինա վերադառնա:
«Ուկրաինայի հետ բոլոր ընթացակարգերը սպառված են: Եթե Ուկրաինայում գործի շուրջ համագործակցելու քաղաքական կամք լինի, մեղադրյալը կարտահանձնվի: Եթե նախկին նախագահը հաստատվի ԱՄՆ-ում, Վրաստանը բանակցություններ կսկսի նաև նահանգների իրավապահ մարմինների հետ»,- հայտարարել է Թեա Ծուլուկիանին: