Կղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաների

Վրաստանի նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիին ու Վակո Ավալիանին շնորհել են Արտակարգ և լիազոր դեսպանի դիպլոմատիկ աստիճան։

Արտակարգ և լիազոր դեսպանի դիպլոմատիկ աստիճան է շնորհվել նաև Իրակլի Խուցուրաուլիին, Լաշա Ճիղլաձեին, Իլիա Մելիքիշվիլիին և Աննա Աբուլաձեին:

Ռուսթավի 2»-ի նախկին տնօրեն Վակո Ավալիանն այժմ զբաղեցնում է Կատարում Վրաստանի դեսպանի պաշտոնը: