Վրաստանի փոխվարչապետ և ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին մասնակցել է Աբու Դաբիում կայացած «Սըր Բանի Յաս» (Sir Bani Yas) ֆորումին.
«Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ-Նահյանի հրավերով մասնակցեցի Աբու Դաբիում կայացած «Սըր Բանի Յաս» (Sir Bani Yas) ֆորումին:
Միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ անցկացված քննարկումները և տարբեր երկրների գործընկեր նախարարների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների ու փորձագետների հետ հանդիպումները հետաքրքիր հնարավորություն էին տեսակետներով կիսվելու և կարևոր միջազգային հարցերի շուրջ խորհրդակցելու համար»,- սոցիալական ցանցում գրել է Բոճորիշվիլին և լուսանկար հրապարակում: