Քվեմո Փոնիճալայում գազի պայթյունի հետևանքով 3 քաղաքացի է տուժել

Թբիլիսիի մոտակայքում` Քվեմո Փոնիճալայում հինգհարկանի բնակելի շենքում գազի պայթյունի հետևանքով վիրավորվել է երեք մարդ։ Վրաստանի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ բոլոր տուժածները հոսպիտալացվել են։

Պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ մոտավորապես ժամը 9:00-ին։ Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառը հինգերորդ հարկի բնակարանում գազի արտահոսքն է եղել։

Ականատեսների խոսքով՝ շենքի ելքերի խցանման պատճառով փրկարարները ստիպված են եղել բնակիչներին տարհանել հրշեջ մեքենայի միջոցով։

Փրկարարական խմբերը շարունակում են աշխատել դեպքի վայրում։