Փոնիճալայում պայթյունի հետևանքով վիրավորված 31-ամյա քաղաքացին մահացել է

Քվեմո Փոնիճալայում պայթյունի հետևանքով հոսպիտալացված 31-ամյա Իլյա Իսաևը մահացել է:

Տեղեկությունը հաստատել է «Ազատություն» ռադիոկայանը։

Իլյա Իսաևը նոյեմբերի 19-ի պայթյունից հետո ծանր վիճակում տեղափոխվել էր այրվածքաբանական կենտրոն։ Նրա մահը հաստատել է այրվածքաբանական կենտրոնի ղեկավար Գուգա Քաշիբաձեն։