Հացթուխների ասոցիացիայի ղեկավար Մալխազ Դոլիձեն հայտարարել է հացի գնի հնարավոր բարձրացման մասին: Նրա խոսքով Թբիլիսիում գերծանրաբեռնված ժամերին հաց բաժանող մեքենաների տեղաշարժի սահմանափակումները և կիրառվող տուգանքները կարող են հանգեցնել հացի գնի բարձրացման։
Փաստն այն է, որ կանոնակարգի համաձայն, մայրաքաղաքում առավոտյան ժամը 08:00-ից մինչև 11:00-ն և երեկոյան ժամը 17:00-ից մինչև 20:00-ն մեծ մեքենաների տեղաշարժի սահմանափակումները վերաբերում են նաև հաց բաժանող մեքենաներին։
Մալխազ Դոլիձեի խոսքով՝ քաղաքում պատշաճ լոգիստիկ ենթակառուցվածքների բացակայության պատճառով գործարանները ստիպված են ամեն օր հազարավոր լարի տուգանքներ վճարել: