Թբիլիսիում հոսպիտալացված չինացու մոտ կորոնավիրուս չի հաստատվել

Հիշեցնենք, որ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում նախօրեին Չինաստանի քաղաքացի է հոսպիտալացվել, ով Չինաստանի տարածքը լքել է հունվարի 27-ին, որից հետո մի քանի օր եղել է Ղազախստանում, ապա Վրաստան եկել։

Տղամարդը եղել է լեռնադահուկային հանգստավայրերից մեկում, նրա մոտ տենդ է սկսվել, բարձր ջերմություն ունի, հազ։ Կորոնավիրուս չի հաստատվել նաև Չինաստանի մի կնոջ մոտ, ով նույնպես հոսպիտալացվել էր օրեր առաջ։ Չինական մահացու վարակը արդեն տարածվել է Չինաստանի սահմաններից դուրս նաև, առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով 28 երկրներում 190 դեպք է հաստատվել։ Վրաստանում կորոնավիրուսի դեպք չկա։

Այլ նյութեր
Close

Երկրների ղեկավարներն այցելել են Հեյդար Ալիևին նվիրված ցուցահանդեսը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թբիլիսիի Bioli Wellness Resort-ում դիտել են Հեյդար Ալիևի 100-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը: Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝ ցուցահանդեսը...