Վրաստանից չկառավարվող Աբխազիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը հերքել է սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը, ըստ որի` Ռիծայի ազգային պարկում հրաբուխ է ժայթքել։
Նշենք, որ ավելի վաղ սոցիալական ցանցերում տարածվել էր տեսանյութ, նաև ականատեսի վկայություն, որոնց համաձայն՝ Ռիծա տանող ճանապարհին մի քանի երեկո ժայռոտ լանջին լույսեր են երևացել։
«Արդեն երկրորդ օրն է, երեկոյան տեսնում ենք կրակ, որն իջնում է գագաթից և անհետանում։ Մեր կարծիքով, սա կարող է լավա լինել, փոքրիկ հրաբուխ։ Մեր լեռները շատ երիտասարդ են, և հնարավոր է հրաբուխ ժայթքի», — ասել է տեսանյութի հեղինակը։
Այնուհետև. ըստ տեղեկության, փրկարարական խումբը մեկնել է դեպքի վայր՝ տեղեկությունը ստուգելու նպատակով։ Դե ֆակտո արտակարգ իրավիճակների ծառայության հաղորդմամբ, դժվարամատչելի լեռնային տարածքը նույնպես հետազոտվել է անօդաչու թռչող սարքի միջոցով։