Այսօրվանից վերականգնվում են վարորդական իրավունքի քննությունները

Փետրվարի 17-ից Ներքին գործերի նախարարության բոլոր տեսակի ծառայությունները վերականգնվել են: Գերատեսչության հաղորդմամբ, հնարավոր կլինի հանձնել վարորդական իրավունքի գործնական ու տեսական քննություն, գրանցման առցանց բազան բաց է կեսգիշերից:

Կվերականգնվեն նաև զենքի գրանցման հետ կապված ընթացակարգերը: Հետաքրքրված անձինք գրանցման թույլտվության քննություն հանձնելու հնարավորություն կունենան:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով վարորդական իրավունքի քննությունները տևական ժամանակ դադարեցված էին: Կառավարության որոշմամբ` նշված սահմանափակումը պետք է  վերացվեր փետրվարի 1-ից, սակայն ավելի ուշ ժամկետները փոխվել էին: