Այսօրվանից Վրաստանից Ուկրաինա և հակառակ ուղղությամբ՝ ID քարտերով

Այսօրվանից հնարավոր է ID՝ ինքնությունը հաստատող քարտերով ուղևորվել Վրաստանից Ուկրաինա և հակառակը: Այս տարվա մարտի 1-ից հնարավոր կլինի ID՝ ինքնությունը հաստատող քարտերով ուղևորվել Վրաստանից Ուկրաինա և հակառակը:

Վրաստանի ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ առանց վիզայի ռեժիմը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը , կխթանի Ուկրաինայից ավելի շատ զբոսաշրջիկների այցին դեպի Վրաստան, ինչն իր հերթին կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը:

«Հատկանշական է այն փաստը, որ անձը հաստատող փաստաթուղթը պետք է լինի չիպով՝ էլեկտրոնային: Ուղևորությունը պետք է տեղի ունենա օդային կամ ծովային ճանապարհով»,- հայտնում են Վրաստանի ԱԳՆ-ից:

Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիներն Ուկրաինայում և Վրաստանում կկարողանան գտնվել 90 օր շարունակ։