Ազգերի լիգա. Հայաստանն ու Վրաստանը ոչ ոքի խաղացին

Լեհաստանի Տիխի քաղաքի մարզադաշտում քիչ առաջ ավարտվեց ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի C խմբի երկրորդ խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Խաղն ավարտվեց 2:2 հաշվով:

Խաղի հաշիվը բացվեց 6-րդ րոպեին՝ Խորեն Բայրամյանի գոլով: Երկրորդ կեսի մեկնարկին Վրաստանը հավասարեցրեց հաշիվը։ Աչքի ընկավ Նիկա Կաճարավան։ 74-րդ րոպեին Թոռնիկե Օքրաիշվիլին առաջ մղեց Վրաստանի հավաքականին։ 89-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածն ու ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 2-2։

Այսօր կայացած երրորդ մրցափուլի խաղերից հետո C խմբի թիմերը նույն դասավորությունն ունեն: 5-ական միավորով առաջին տեղը կիսում են Հս. Մակեդոնիան և Վրաստանը, երրորդ տեղում 4 միավորով Հայաստանն է, իսկ 4-րդում՝ 1 միավորով Էստոնիան: