Բագրատաշենի ճանապարհը բեռնատարների համար փակ է

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին շինարարական աշխատանքները շարունակվում են:

Այս  ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է:

Տեղեկությունը տարածել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները.

  • Ստեփանավան-Տաշիր-Գոգավան     
  • Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն 

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: